«Կառավարությունը պետք է առավելագույնն անի, որպեսզի նման խնդիրների մենք չբախվենք, և ամբողջ գումարն առավելագույն արդյունավետությամբ ու ըստ նպատակի օգտագործվի»։
Եվրամիությունը կոչ է անում Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպում անցկացնել մարտին՝ քննարկելու ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի արդյունքները:
Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին՝ բանակում ընդգրկուն հափշտակումների՝ հրապարակված լրագրողական հետաքննությունից հետո։
Երուսաղեմի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Իսրայելի Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Գոնեն Սեգեւին, որն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության մտադրության ֆոնին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին:
Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո:
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում:
Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել։
Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ:
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ:
ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 26-ին ժամանել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Լիմայի խմբի երկրները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրում են իր գնահատականը տալ Վենեսուելայի իրադրությանը:
Ֆրանսիացիների ավելի քան կեսը ցանկանում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն ավարտվի:
Ռուս մեդիամենեջեր, НТВ հեռուստաընկերության համահիմնադիր և «Останкино» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայի իր տանը:
«Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել: Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ և գնաց: Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց», բայց մենք մեր կյանքն ունենք: Երկրորդ` ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել: Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հուլիսի 4-ին՝ Անկախության օրը, «Ողջույն Ամերիկային» (A Salute To America) «Վաշինգտոնի ամբողջ պատմության մեջ խոշորագույն միջոցառումներից մեկն» անցկացնելու իր մտադրության մասին: