Բաժիններ՝

Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

Ճապոնիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բերենորոգումը եւ պատրաստ է դառնալու դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձի ընթացքում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում։

«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն սանձնելու մտադրություն, պետք է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում:

Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել է Մոտեգին:

«Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցությունների (սույն հարցի շուրջը)»,- հայտարարել է նախարարը:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում 15 երկրներ, որոնցից հինգը մշկան անդամներն են եւ տասը՝ ոչ մշտական, որոնք ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս