Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:
Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչեւ աղետը հաշված րոպեներ էին մնացել:
Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների եւ մեդիական կազմակերպությունների ներկայացուցիչները հրապարակել են նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հղած բաց ուղերձ՝ կոչ անելով մամուլի ասուլիս անցկացնել ապրիլի 18-ից ոչ ուշ, այսինքն՝ բանավեճերի պաշտոնական ամսաթվից (ապրիլի 19-ից) առաջ։
Ֆրանսիայի Total նավթի-գազի կորպորացիան 100 միլիոն եվրո կտրամադրի կրակի ճարակ դարձած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն Է հայտնել Ֆրանսիայի արտակարգ ծառայություններին, որոնք մարել են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհը:
Օդերեւութաբանները նախազգուշացրել են Նակադակե-1 խառնարանին մեկ կիլոմետրից ավելի մոտենալու վտանգի մասին:
Լիբիայում Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի ընթացքում զոհվել է 174 մարդ, ներառյալ 14 խաղաղ բնակիչ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ:
Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը:
Թուրքական և ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ռուսական S-400 զենիթահթրռիային համակարգերի թեման, որոնք առաջիկա ամիսներին Մոսկվան մատակարարելու է Թուրքիային։
Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է հրդեհից:
Եվրամիությունը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան բռնկած հրդեհի հետեւանքով:
Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Հրդեհ է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետեւանքով:
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ:
Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 113 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում մասնակցել են բողոքի ակցիային:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարին, որտեղ հրդեհ է տեղի ունեցել:
Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով:
Փարիզի Աստվածամոր տաճարի, որտեղ նախօրյակին հրդեհ է տեղի ունեցել, մետրոյի՝ մերձակա կայարանները փակված են անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան:
Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն էսկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը։
The New York Times -ը Փարիզի Աստվածամոր տաճարի արխիվային լուսանկարներ է հրապարակել:
Ֆիանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis և Kering ընկերությունների սեփականատերը` 100 միլիոն եվրո է տրամադրել Փարիզի Նոտր-Դամի վերականգման համար: Այս մասին հայտնում է Figaro-ն։
Ֆրանսիացիներն աղոթքներ են կարդում Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում, տաճար, որտեղ սասափազդու հրդեհ է տեղի ունեցել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է: