Բաժիններ՝

Թրամփը մինչև ընտրությունները մտադիր է ամեն օր միջոցառումներ անցկացնել իր արշավի շրջանակում. Axios

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդհուպ մինչեւ ընտրություններն ամեն օր միջոցառումների մասնակցել իր նախընտրական արշավի շրջանակում: Հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Պորտալի տվյալներով՝ հանրապետականի նախընտրական շտաբը գրաֆիկը կազմում է՝ ելնելով պետության ղեկավարի այդ ցանկությունից, սակայն բոլորը չէ, որ պաշտպանում են այդ գաղափարը: «Նա պատրաստվում է սպանել իրեն»,- Axios-ին հայտարարել է Թրամփի խորհրդականներից մեկը: Հասարակական կարծիքի հարցման՝ հոկտեմբերի 6-ին հրապարակված արդյունքների համաձայն, որը CNN հեռուստաընկերության պատվերով կատարել է SSRS ծառայությունը, հարցման մասնակիցների 57 տոկոսը պատրաստ է առաջիկա ընիտրություններում քվեարկելու ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի օգտին:

Պետության գործող ղեկավարին իր ձանը կտար հարցվածների 41 տոկոսը: ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի հարցման՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ Բայդենը ժողովրդականությամբ Թրամփից առաջ է 12 տոկոսային կետով: Ինչպես կարծում է Axios-ը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գտնում է, որ հագեցած նախընտրական արշավն իրեն կօգնի կրճատելու այդ տարբերությունը: Պորտալի տվյալներով՝ նախագահի նախընտրական շտաբում նաեւ անհանգստացած են, որ նա կարող է զրկվել տարեց ամերիկացիների պաշտպանությունից այն մասին իր հայտարարություններից հետո, թե կորոնավիրուսից պետք չէ վախենալ:

«Ինչ վերաբերում է տարեցներին, դա իսկական ձախողում էր, երբ նա ասաց չանհանգստանալ վիրուսի մասին եւ դրան թույլ չտալ վերահսկողության տակ վերցնել ձեր կյանքը»,- Axios-ին ասել է ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդականը: Ավեի վաղ Սպիտակ տան տարածած գրաֆիկի համաձայն՝ հոկտեմբերի 12-ին Թրամփն իր մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո առաջին անգամ հանդես կգա նախըտրական հանրահավաքում կողմնակիցների առջեւ: Միջոցառումը տեղի կունենա Ֆլորիդայում: Ինչպես գրում է Axios-ը, հոկտեմբերի 13-ին պետության ղեկավարը մտադիր է այցելել Փենսիլվանիա, իսկ հաջորդ օրն՝ Այովա: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս