Լոնդոնի ոսԼոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 290 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:տիկանությունը բերման է ենթարկել 290 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պարսավել ու «թաղել» է 2020 թվականին նախագահական աթոռի համար պայքարում իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներ Բեռնի Սանդերսին եւ Ջո Բայդենին։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնից Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա հեռանալու վերաբերյալ հաղորդումները՝ այդ տեղեկատվությունը որակելով ասեկոսեներ:
Պակիստանի Փենջաբի, Բելուջստանի, Հայբեր-Փահթունհվայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի, 135 մարդ վերքեր է ստացել:
Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել հրդեհի օջախը՝ չկանչելով հրշեջների:
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին վետո է դրել Կոնգրեսի բանաձեւի վրա, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում կռվում է «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման դեմ:
Վենեսուելայի իշխանություններն 9 տոննա ոսկի են վաճառել 400 մլն դոլար գումարով, չնայած այն ճնշմանը, որն ԱՄՆ-ը գործադրում էր պոտենցիալ գնորդների վրա:
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Մենք՝ որպես այս գործընթացի դիտորդներ, առաջիկայում կտեսնենք՝ այդ կամքը կա՞, թե՞ ոչ։ Բնականաբար, նման պրոյեկտների իրականացումը վստահություն կձևավորի հակամարտող կողմերի միջև, կլավանա բանակցային մթնոլորտը»։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել ընտրություններին:
Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում:
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհի մարման աշխատանքներն իրականացրած հրշեջներին հավաքված քաղաքացիները, զբոսաշրջիկներն ու քաղաքի այդ հատվածի բնակիչները ծափահարություններով են ճանապարհել:
Միացյալ Թագավորությունը նախապատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով նախ և առաջ կոչ է արվում Լիբիայում հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը:
Աշխարհահռչակ Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհից լրջորեն տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Պակիստանի հարավում շարունակվող անձրևների ու ավազային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:
Ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ջին Վուլֆը կյանքի 87-րդ տարում սրտի հիվանդության պատճառով մահացել է:
Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոորդինացման միջազգային համակարգ:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են:
Լիբիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների:
Հաքերներն ապրիլի 15-ին փորձել են կոտրել Բելգիայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցը:
Ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել է The New York Times թերթի լրագրողներին այն մի շարք նյութերի համար, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ենթադրյալ ֆինանսական մեքենայությունների հետաքննությանը:
Ֆրանսիական L’Oreal ընկերությունն ու դրա հիմնադիրների ընտանիքի «Բեթանկուր-Շուլեր» հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների համար կնվիրաբերեն 200 մլն եվրո:
LVMH (LVMH Moսt Hennessy Louis Vuitton) ընկերությունների խումբը եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վեականգնմանը 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն ապրիլի 16-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրի քաղաքական կարգավորումը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի սաստիկ հրդեհից հետո եւ կմնա հավատքի նշանավոր վայր, քանի որ Փարիզի, Ֆրանսիայի եւ ամբողջ մարդկության հոգեւոր սեփականությունն է։
Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։