Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7,1 միլիոնը

Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 66,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,1 միլիոնը: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 7,76 միլիոն մարդու մոտ: Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 994 հազար թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 71 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 6,1 միլիոնը: Հիվանդանոցներում բուժում է ստանում 861 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը նվազել է ավելի քան 5,6 հազարով: Մահացածների թիվը գերազանցել է 109 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 816 մարդ:

Դրա հետ մեկտեղ, երկրորդ շիճուկաբանական հետազոտությունների արդյունքները, որն անցկացվել է Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից, ցույց է տալիս, որ վիրուսի տարածվածությունը կարող է շատ ավելի ընդարձակ լինել: Հետազոտության արդյունքներով՝ Հնդկաստանում, որի բնակչությունը գերազանցում է 1,3 միլիարդը, կորոնավիրուսի ներգործությանն է ենթարկվել 18 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց 7,1 տոկոսը: Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, դրան մասնակցել է 29 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս