Փարիզի Աստվածամոր տաճարի, որտեղ նախօրյակին հրդեհ է տեղի ունեցել, մետրոյի՝ մերձակա կայարանները փակված են անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան:
Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն էսկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը։
The New York Times -ը Փարիզի Աստվածամոր տաճարի արխիվային լուսանկարներ է հրապարակել:
Ֆիանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis և Kering ընկերությունների սեփականատերը` 100 միլիոն եվրո է տրամադրել Փարիզի Նոտր-Դամի վերականգման համար: Այս մասին հայտնում է Figaro-ն։
Ֆրանսիացիներն աղոթքներ են կարդում Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում, տաճար, որտեղ սասափազդու հրդեհ է տեղի ունեցել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է:
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով փլուզվել է տանիքը: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնուն են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է։ Փրկվել է նաև Հիսուսի Պսակն ու բոլոր Սուրբ մասունքները, որոնք եղել են տաճարի ներսում, այդ թվում՝ խորանի Խաչը:
Twitter-ի իր էջում անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»:
Չկա որևէ վկայություն, որ Ռուսաստանը հրաժարվել է «Լավրովի պլանից», ճիշտ հակառակը՝ կա հավանականություն, որ ցանկացած նման՝ Մոսկվայի ներքո կայացող հանդիպման ընթացքում Կրեմլը փորձելու է վերաթարմացնել «Լավրովի պլանը»։
Հնդկաստանն ապրիլի 15-ին մեծ հեռահարության Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն:
«Կարծում եմ, որ գնահատականների մասին վաղ է խոսել, բացի նրանից, որ կարող ենք փաստել, որ հերթական փորձը՝ մեռյալ կետից տեղաշարժելու, նախաձեռնվել է հակամարտող կողմերի և երաշխավոր երկրների կողմից, բայց, ցավոք սրտի, դեռ չենք տեսնում բանակցային ձևաչափում ԼՂ ներկայացուցիչներին՝ որպես կողմ և մասնակից»։
Դոնալդ Թրամփը 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում որպես նվիրատվություն ավելի քան 30 մլն դոլար է հավաքել 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր արշավի անցկացման համար:
«Ուզում են գալ, խնդրեմ, թող գան, մենք վախենալու և թաքցնելու ոչինչ չունենք։ ԶԼՄ-ների փոխադարձ այցերի դրական կողմն այն է, որ խողովակ է բացվում և ինչ-որ կոնտակտներ»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Boeing ընկերությանը խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX ինքնաթիռի մոդելը:
Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին պաշտպանելու համար, որին արտահանձնում է սպառնում ԱՄՆ:
Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել «դիզելային սկանդալի» հինգ ֆիգուրանտների, այդ թվում՝ Volkswagen ընկերության նախկին ղեկավար Մարտին Վինտերքոռնին:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբում հիշեցրել են, որ ըստ օրենքի, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին, իսկ մյուս միջոցառումները քարոզչական ակցիաներ են։
Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:
Դանիայի ոստիկանությունը 23 մարդ է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում:
Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումը
Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ չորրորդ հանդիպմանը նախապատրաստվելու մտադրության մասին:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց մոտ փախստականների ընդունման դեմ, օրինակ՝ Հունգարիայի դեմ:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 15-ին երկօրյա կոնսուլտացիաներ է սկսել 11 կուսակցությունների հետ, որոնք Կնեսետ (երկրի խորհրդարան) են անցել ապրիլի 9-ին կայացած խոհրդարանական ընտրություններից հետո:
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: