Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը հաստատեց իռլանդուհի Մեյրիդ Մակգինենսի նշանակումը նոր եվրակոմիսար

ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 12-ին հաստատել է Մեյրիդ Մակգինենսի թեկնածությունը Իռլանդիայից Եվրահանձնաժողովի նոր անդամի պաշտոնում աղմակահարույց սկանդալից հետո պաշտոնաթող եղած Ֆիլ Հոգանի փոխարեն, սկանդալ, որը կապված էր կարանտինային նորմաների խախտման հետ: Այդ մասին ասված է ԵՍ-ի խորհրդի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Այսօր Խորհուրդը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ընդհանուր համաձայնությամբ Եվրահանձնաժողովի նոր անդամ նշանակեց Մեյրիդ Մակգինենսին: Այդ նշանակումը հետեւել է Ֆիլ Հոգանի պաշտոնաթողությանը եւ կտեւի մինչեւ Եվրահանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտը՝ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը»,- նշել է Խորհուրդը՝ հավաստելով, որ իռլանդուհին պատասխանատու կլինի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության եւ կապիտալի շուկաների համար:

Ըստ որում Ֆիլ Հոգանի պորտֆելը, որն ուներ Եվրահանձնաժողովում հանգուցայիններից մեկի՝ առեւտրի եվրակոմիսարի պորտֆելը, հանձնվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ լատիշ Վալդիս Դոմբրովսկիսին, որի նշանակմանը նույնպես հավանություն է տրվել:

Իռլանդացի Ֆիլ Հոգանը հարկադրված էր օգոստոսի 27-ին պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ դարձել էր խոշոր սկանդալի ֆիգուրանտ, որն իռլանդական մամուլում ստացել էր «Գոլֆգեյթ» անվանումը: Եվրակոմիսարը մասնակցել է խորհրդարանական գոլֆ-ակումբի գալա-ընթրիքին, որը կայացել է օգոստոմի 19-ին Իռլանդիայի Քլիֆդեն փոքր քաղաքում: Միջոցառումը, որին մասնակցել է 81 մարդ, կոպտորեն խախտել է կարանտինի կանոնները, որոնք կապված են հանրային հավաքույթների անցկացման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս