Ռումինիայի արտգործնախարարը հորդորում է խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը

Ռումինիան կոչ է անում խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկոն՝ մասնավորեցնելով, թե ինչ է ասելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հանդիպումից առաջ նա նշել է. «Ես կհայտնեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռումինիայի տեսակետն առ այն, որ իրավիճակը շատ մտահոգիչ է ՝ հաշվի առնելով հակամարտության աննախադեպ սրությունը: Եվ ես շատ խիստ կոչով կդիմեմ կողմերին՝ վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ ու խստորեն հետեւել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է»:

Նախարարը նաև նշել է, որ կքաջալերի Գերագույն ներկայացուցչին՝ շարունակելու սերտորեն համագործակցել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ `լավ լուծում գտնելու և խնդրով քննարկումները վերսկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031