Ադրբեջանի կառավարությունն անընդհատ վերահսկում է Բաքվում աշխատող «France24»-ի լրագրողին

Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ վերահսկողության տակ է պահում Արցախյան հակամարտության լուսաբանման համար Բաքու մեկնած «France24» հեռուստաընկերության լրագրող Կատերին Նորիս-Թրենթին: Այս մասին լրագրողը հայտնել է ուղիղ եթերի ընթացքում:

Կատերին Նորիս-Թրենթը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ վերահսկում է իրենց տեղաշարժը և խախտում լուսաբանելու ազատությունը։ Նա նաև հավելել է, որ իրենց թիմի հետ շրջում է ուղղորդող, ով միջամտում է, երբ նրանք ցանկանում են պարզապես զրուցել քաղաքացիների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031