
«Այսօր ինքնաթիռը Քարվաճառի ուղղությամբ է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

Անցնող ժամերի ընթացքում խոցվել է ադրբեջանական 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա, և մոտ 200 զինծառայող է սպանվել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Քարվաճառում տիրող իրավիճակին, նա ասաց, որ այդ ուղղությամբ էլ են մարտական գործողություններ ընթանում:
«Այսօր ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- նշեց Հովհաննիսյանը: