Թբիլիսիում և Մառնեուլում ձերբակալվել են թմրավաճառներ. առգրավվել են 1 կիլոգրամից ավելի թմրանյութեր
Թբիլիսիում եւ Մառնեուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում երկու մարդ է ձերբակալվել անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Մառնեուլ քաղաքում, երկրորդը՝ Թբիլիսիի Պոնիչալա ավանում:
Պոնիչալայում ձերբակալվածի անձնական խուզարկության արդյունքում ոստիկանությունը որպես իրեղեն ապացույցներ առգրավել է հերոին պարունակող 700 գրամ թմրանյութեր:
Մառնեուլում երկրորդ ձերբակալվածի խուզարկության ժամանակ նրա բնակելի տան օժանդակ շինությունում գտել են ավելի քան 500 գրամ հերոին պարունակող թմրանյութեր:
Հանցագործությունը պատժվում է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ, հաղորդել է Sputnik-ը: