
Ավելի քան 140 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը

Լույս նոյեմբերի 10-ի գիշերը 143 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը, որտեղ նրանք թաքնվում էին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդում են տաջիկական ԶԼՄ-ները:
Աֆղանցի օդաչուների հետ միասին Տաջիկստանից հեռացել են մի քանի ընտանիքներ Աֆղանստանից, այդ թվում՝ լրագրողներ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նախօրյակին Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանությունում հաստատել են Տաջիկստանից երրորդ երկիր 191 աֆղանցիների, այդ թվում՝ օդաչուներին, դուրս տանելու մտադրությունը, իսկ այնտեղից ԱՄՆ:
Հաղորդվել է, որ օդաչուների մեջ եղել է երկու հղի կին, որոնք գտնվում էին տաջիկ բժիշկների հսկողության ներքո: Աֆղանցի օդաչուները հայրենիքից հեռացել են օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբները նվաճել են երկրի մայրաքաղաքը՝ Քաբուլը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: