Բաժիններ՝

Հակաթալիբյան ճակատը հայտարարել է Քաբուլի նահանգում պայքար սկսելու մասին

Զինված խմբավորումը Աֆղանստանի Քաբուլի նահանգում հայտարարել է Ազգային դիմակայության ճակատին (ԱԴՃ) աջակցելու եւ «Թալիբան» շարժման զինյալների դեմ իր պայքարն սկսելու մասին։

Տեսաուղերձում, որը նոյեմբերի 9-ին հրապարակվել է սոցցանցերի աֆղանական սեգմենտում, ասվում է, որ զինված խմբավորումն աջակցում է ԱԴՃ-ին՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ, եւ պատրաստ է պայքարել «Թալիբան»-ի զինյալների դեմ: Նախօրյակին ԱԴՃ-ին իր աջակցության մասին է հայտարարել Աֆղանստանի Թահարի հյուսիսարեւելյան նահանգի զինված խմբավորումը:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին գործնականում առանց մարտի գրավել են երկրի գրեթե բոլոր նահանգները: Օգոստոսի տասնհինգին արմատականները մտել են մայրաքաղաք, ինչից հետո այնտեղից փախել են նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա կաբինետի անդամները: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930