Բրիտանացի բժիշկը բացատրել է, թե ինչու են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները
Բրիտանացի բժիշկ եւ Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն ընդգծել է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով: Նրա խոսքը մեջբերում է The Independent թերթը։
«Մենք նախկինի պես մահեր ենք տեսնում հիմնականում չպատվաստված բնակչության շրջանում, (…) սակայն ավելի ու ավելի հաճախ (COVID-19-ի դեմ պատվաստվելիս ստացած – ծանոթ. խմբ.) իմունային ներգործությունների թուլացման պատճառով պատվաստվածների խմբում նույնպես մարդիկ են մահանում»,- հայտնել էՀոպկինսը: Նրա խոսքով՝ պատվաստումից հետո մահացու վախճանների մեծամասնությունը տեղի է ունենում տարեց մարդկանց թվում, առանձնապես նրանց թվում, ովքեր 70 տարեկանն անց են, ինչպես նաեւ բժշկական ցուցմունքներով խոցելիների թվում: Նա ռիսկի խմբերի քաղաքացիներին խորհուրդ է տվել կրկնապատվաստվել:
Ինչպես գրում է The Independent-ը, այդ մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովեր 50-ն անց են, կարող են պատվաստանյութի երրորդ դեղաչափն ստանալ երկրորդն ստանալուց հետո վեց ամիս անց: «Եթե մարդիկ չեն պատվաստվում, ապա մեզ երկարատեւ եւ դժվարին ձմեռ է սպասում»,- ընդգծել է Հոպկինսը: Հրատարակությունը հայտնում է, որ, Առողջապահության ազգային ծառայության տվյալնեով, 80 տարեկանից բարձր բրիտանացիների ավելի քան 70 տոկոսը եւ 50 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 60 տոկոսն արդեն լրացուցիչ պատվաստում են կատարել COVID-19-ի դեմ: Իսկ ընդամենը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափ էստացել գրեթե 50,3 միլիոն մարդ (67-միլիոնանոց բնակչության ավելի քան 75 տոկոսը), լրիվ պատվաստում է անցել ավելի քան 45,8 միլիոնը (68 տոկոսը): Լրացուցիչ սրսկում է կատարել10,3 միլիոն բրիտանացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: