ԼՂ հարցով պայմանավորվածության տարելիցին 3 երկրների առաջնորդների շփում չի լինի. Պեսկով

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվո՞ւմ են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումներ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ:

Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմունքներով:

«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայում կոնկրետ ոչինչ չկա», – հավելել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930