ԱՀԿ-ն ասել է՝ երբ կարող է հայտարարել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին

ԱՀԿ-ն կարող է հայտարարել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին, երբ միջազգային բժշկական համակարգը ծանրաբեռնված չլինի։ Նման պայման է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

Ըստ Կլյուգեի, եթե նախկինում համավարակի դեմ պայքարում հիմնական խնդիրը պատվաստանյութի առկայությունն էր, ապա այժմ դա կեղծ լուրեր են և պատվաստումների մասին կարծիքների տարածումն է բնակչության շրջանում։

Նա ընդգծել է, որ, ըստ «բավական հավաստի գնահատականների», մինչև 2022 թվականի փետրվարը Եվրոպական տարածաշրջանում մոտ 500 հազար մարդ կարող է մահանալ կորոնավիրուսի հետ կապված պատճառներից. այս կանխատեսումը ցույց է տալիս վարակի ներկայիս տարածումը։

Տեսանյութեր

Լրահոս