Միջազգային մասնագետներ պետք է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար:
Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով:
Մավրիտանիայի վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան հրաժարական է տվել իր գլխավորած կառաարության հետ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան օգոստոսի 6-ին հերքել է այն պնդումները, թե երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով:
Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի արձանագրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ երկրի առողջարանային տարածաշրջաններում:
Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց սփոփանքի խոսքեր հղելով Լիբանանի Հանրապետությանը՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 6-ին ձեռնամուխ է եղել հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգմանն ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում:
Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:
Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը:
Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում:
Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի հոկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքն աճն արագացրել 1 մինչեւ 1,6 տոկոս եւ հասել մեկ բարելի դիմաց 45,14 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի ժուռնալիստների միությունում (ՌԺՄ) անհանգստացած են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ ու հանգամանորեն կհետևեն իրավիճակին:
ՀՀ նավթամթերքների շուկան բավականին փոքր է, և տնտեսական առումով այն մեծ հետաքրքրություն խոշոր ներմուծողների համար չի ներկայացնում։ Հետևաբար, նմանատիպ համաձայնագրերն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ են կրում։ Մրցակցել ռուսական նավթ ներմուծողների հետ բավականին բարդ է, քանի որ նրանք ունեն երկարատև պայմանագրեր հայկական ընկերությունների հետ և բավականին զեղչեր են անում ՀՀ նավթամթերք ներմուծելիս, ուստի, կարծում եմ, այս պայմանագիրը թղթի վրա մնալու բոլոր շանսերն ունի։
Երեկ երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով նավահանգստի շրջակայքը վերածվել է ավերակների։ Գրանցվել է 100-ից ավելի զոհ և ավելի քան 4000 վիրավոր, կան նաև անհետ կորածներ, որոնց թիվը դեռևս ստույգ հայտնի չէ:
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն: