Բաժիններ՝

Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1- 11-րդ դասարաններում․ նախարար

Հանրակրթության նոր չափորոշիչն  այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում: Այս մասին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Չորրորդ և իններորդ դասարաններում գիտելիքի ստուգման գործընթացները կազմակերպվելու են նոր ձևով, ինչն արդեն երկու տարի Տավուշի մարզում փորձարկվել է. ունենք դրական փորձ և վստահ ենք, որ համատեղ աշխատանքով ուսումնական տարվա ավարտին  կունենանք լավ արդյունքներ»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը գործընկերներին մաղթել է հաջողություններ նոր ուսումնական տարում՝ ընդգծելով, որ առաջիկա դժվարությունները պետք է հաղթահարվեն արդյունավետ համագործակցության, պատասխանատվության և կառավարչական ճիշտ մոտեցումների միջոցով։

Հաջորդաբար տեղի է ունեցել նաև քննարկում Երևանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031