Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանությունները կսկսեն անջատել ջուրն ու էլեկտրականությունն այն տներում, որտեղ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում մեծ թվով հյուրերի մասնակցությամբ:
Առաջին զբոսաշրջիկներն են Վրաստան ժամանել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո, որը կասեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Իսրայելը երբեք իր միջպետական հարաբերությունները չի հաստատում՝ ի վնաս երրորդ երկրի: Մինչ այժմ նման քաղաքականության հետևել է նաև Հայաստանը: Այդ իսկ պատճառով, կարելի է վստահությամբ ասել, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացումը ոչ մի դեպքում չի կարող լինել Իրանի կամ Ադրբեջանի հետաքրքրությունների հաշվին:
Բելառուսական նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) օգոստոսին նավթի գնումները ռուսաստանյան ընկերություններից կնվազեցնեն մինչեւ 1,21 մլն տոննա՝ հուլիսի 1,58 մլն տոննայից:
«ՀՀ-ն պետք է առաջարկի ծրագրեր, իսկ լիբանանահայերն ինքնուրույն որոշեն՝ պատրա՞ստ են թողնել այնտեղ այն, ինչ ունեն, ու գալ Հայաստան, թե՞ ոչ։ Հայրենադարձություն կարող է Հայաստանն ապահովել, եթե տարատեսակ ծրագրեր առաջարկի մարդկանց։ Բացի այդ, տարբեր համայնքներից, երբ փորձում ենք գնահատել արձագանքները, տեսնում ենք, որ Լիբանանում շատ են այն կառույցները, որոնք պնդում են, որ հայկական համայնքի անդամները պետք է շարունակեն մնալ երկրում։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա այստեղ անհրաժեշտ է համահայկական ամբողջ ներուժի համախմբում»,- ասաց Պետրոսյանը։
Երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել եգիպտական Խուրգադայից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Գունա առողջարանային փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքագոտում:
Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկացի դիվանագետները բավականին ճկուն ոճ ունեն, որը դիվանագիտական այդ դպրոցի բնորոշ գիծն է։ Նրա գնահատմամբ՝ դրական է, որ նախկինում համանախագահ աշխատած դիվանագետներն այսօր կարծիք են հայտնում և կիսվում իրենց մտորումներով, որը չի կարող օգտակար չլինել։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել։ Եթե օգոստոսի 5-ին այդ ուղղաթիռները պարզապես թռիչք էին կատարել և վերադարձել կրկին ելման կետ, ապա այսօր պարզապես իրականացրել են անձնակազմի տեղափոխություն։ Փաստենք, որ զորավարժությունների ավարտին մնացել է չորս օր, և դեռևս մարտական կրակով տակտիկական ոչ մի տեսակի վարժանքներ չեն իրականացրել։
Միջազգային մասնագետներ պետք է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար:
Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով:
Մավրիտանիայի վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան հրաժարական է տվել իր գլխավորած կառաարության հետ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան օգոստոսի 6-ին հերքել է այն պնդումները, թե երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով:
Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի արձանագրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ երկրի առողջարանային տարածաշրջաններում:
Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց սփոփանքի խոսքեր հղելով Լիբանանի Հանրապետությանը՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 6-ին ձեռնամուխ է եղել հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգմանն ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում:
Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:
Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը: