Բաժիններ՝

ՀՀ պատմության թանգարանում 6 ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում, Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 21-ից  վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Նախարարը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հռչակվել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են իրականացվել, գրանցվել են տպավորիչ արդյունքներ։

Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել առավել ակտիվ ներգրավել երեխաներին այս և մյուս մշակութային ծրագրերում՝ դրանք դիտարկելով որպես ուսուցման տրամաբանական շարունակություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031