Բաժիններ՝

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է ԱՊՀ երկրների հետ գործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացնում՝ նվիրված ԱՊՀ տարածքում իրականացվող աշխատանքին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Այսօր կքննարկենք մեր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը։ Խոսքը վերաբերում է ԱՊՀ մի շարք երկրների հետ իրականացվող աշխատանքին և այդ ուղղությամբ առաջնահերթ խնդիրներին», – նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ նիստում կքննարկվեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանում Ռուսաստանի առաջիկա քայլերն ու նպատակները:

Հոկտեմբերի 10-ին Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, իսկ մինչ այդ` ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031