Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նախագահն ասել է կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։ Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել է Splash-ը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում է, որ մենք պարտվենք:
Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին:
Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը:
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել է, որ տուգանվել է խորհրդարանի նիստում էլեկտրնային սիգարետներ ծխելու համար:
«Արմնյուզ»-ի եթերում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։
Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։
Twitter ընկերությունը օգոստոսի 10-ին հայտարարել է Բելառուսում ծառայության աշխատանքի խափանումների մասին՝ ի պատասխան ընդդիմության բողոքների:
Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման:
Չնայած Բելառուսի գործող նախագահ և նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն շնորհավորանքներ է ստանում նախօրեի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, նրա ջախջախիչ հաղթանակը երկրում քաղաքական ցնցումների և ճգնաժամի պատճառ է դարձել։
«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրն է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար եւ փոխարինող վարչապետ Բենի Գանցը՝ հանդես գալով արտաքին գործերի եւ պաշտանության կոմիտեի նիստում: «Թեեւ Նասրուլլան մեր մեծ թշնամին է հյուսիսային ճակատում, ամենամեծ խնդիրը նա իրենից ներկայացնում է Լիբանանի համար՝ Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգությունը, որը պատահել է Լիբանանում: Իսրայել պետությունն առաջարկել է օգնություն եւ աջակցություն»,-Գանցի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը 2020 թվականի հունվար-հունիսին 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 45,7 տոկոսով՝ մինչեւ 5,29 մլրդ կվտ.ժամ: Այս մասին հաղորդել է դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել է 208,5 մլն դոլար (-45,5%): Հունիսին մատակարարումների ծավալը կազմել է 980,4 մլն կվտ.ժամ (36,9 մլն դոլար):
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։
Բեյրութի օդանավակայանի պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան:
Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ:
Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: Այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
Արգենտինան հարկադրված է եղել հետաձգել է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված է նախագծով:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը: