Բաժիններ՝

Ձորաղբյուրը ներառված չէ մեր կողմից սպասարկվող բնակավայրերի ցանկում․ «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուրը» պարզաբանում է տարածել Ձորաղբյուր գյուղի հետ կապված խնդրի առնչությամբ։ Հիշեցնենք՝ այսօր Ձորաղբյուրի բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ բողոքելով ջրամատակարարման վատ որակից։

«Ի պատասխան այսօր մամուլում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման հետ կապված հրապարակումների` տեղեկացնում ենք, որ գյուղը ներառված չէ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016թ. N 397Ա որոշմամբ Ընկերությանը տրված Լիցենզիայի սպասարկվող բնակավայրերի ցանկում։ Հետևաբար` Ձորաղբյուրը ընկերության կողմից չի սպասարկվում»,- հայտարարել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031