Բաժիններ՝

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Բեգլարյանից։

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը դեռևս 2025թ․ մարտին ահազանգել էր՝ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:

Միայն բարձրացված աղմուկից հետո նախաձեռնվեց քրեական վարույթ՝ խոշտանգման հատկանիշներով, սակայն քրեական վարույթով ոչ միայն քրեական հետապնդում չիրականացվեց ոստիկանների նկատմամբ, այլև՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է կարճել գործը, փոխարենն՝ այժմ կալանքի տակ է Տիգրան Ուլուբաբյանը՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով: Ուլուբաբյանը համաձայն չէ մեղադրանքի հետ, պնդում է՝ առկա չէ որևէ ապացույց, որ կարող էր փաստել իր հնարավոր առնչությունը՝ դեպքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031