ԵՄ-ն ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակներում դիտարկում է նաև երկրորդային պատժամիջոցների հնարավորությունը

Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցների սահմանման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Մենք այժմ քննարկում ենք հաջորդ փաթեթը, ամեն բան, ինչ վերաբերում է էներգառեսուրսներին, բայց նաև երկրորդային պատժամիջոցները և ֆինանսական սահմանափակումները», – ասել է նա։

Կալասը հավելել է, որ ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարներն օգոստոսի 29-ին Դանիայում քննարկում են նաև Ուկրաինայի համար եվրոպական առաքելությունների մանդատի փոփոխությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման գործում նրանց հնարավոր հետագա մասնակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031