Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում մինչև 10.000 բանտարկյալ կա. 452-ը կանայք են

2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ 9845 բանտարկյալ կա, այդ թվում՝ 9393 տղամարդ և 452 կին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Այս տեղեկատվությունը տրամադրված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառաձության (Geostat) կողմից այսօր հրապարակված քրեական արդարադատության վիճակագրական զեկույցում։

Տղամարդ մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է Վրաստանի տղամարդկանց բնակչության 0.53 տոկոսը, մինչդեռ կին մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է բնակչության 0.02 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս