Հուլիսի 31-ին ամբողջ Թուրքիայից հազարավոր մուսուլմաններ 86 տարվա ընթացքում առաջին անգամ առավոտյան նամազի են այցելել Այա-Սոֆյայի մզկիթ՝ Ղուրբան-բայրամիի (արաբական ավանդույթով՝ Իդ-ալ-Ադհա) զոհաբերության տոնի կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովը (ԿԴՀ) Միացյալ Նահանգների Amazon ընկերությանը տվել է կապի սեփական արբանյակային համակարգի ստեղծման թույլտվություն՝ մեծ արագության ինտերնտ մուտքի ապահովման համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կարելի կլինի վերսկսել օգոստոսի 3-ին՝ Դանիայի նոր թույլտվության բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, նույնիսկ եթե այդ որոշման համար վճռափոխության գանգատ ներկայացվի:
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի, ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:
Մեկ ծովային հետեւակ զինվոր զոհվել է, եւս ութն աննհայտ կորել հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ մարատական ամֆիբիա-մեքանայով տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է ազատ արձակել 500 թալիբան («Թալիբան» շարժման անդամներ) բանտարկյալների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելու:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ:
Ուկրաինան պատրաստվում է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի:
Առնվազն ինը մարդ է զոհվել եւ 50-ը՝ վերքեր ստացել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում պակիստանցի զինվորականների կողմից բնակելի շրջանների հրետակոծումից հետո:
Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել է 55 078, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:
Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում:
Հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է վերջ դնել երկրում գործող քաղաքական ընդդիմությանը:
Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։
Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան:
Արեւադարձային փոթորիկը, որն ստացել է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում` Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ:
Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար:
Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը:
Եվրամիությունում չեն ցանկանում մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մասին՝ գտնելով, որ այն ընդունվել է «ՆԱՏՕ-ի շրջանակներում» եւ չի վերաբերում Եվրամիությանը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան:
Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:
Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ:
Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ: