 
                        Գորիսում ԿԽՄԿ-ի գրասենյակը տարեվերջին կփակվի. Մարեն ասել է` ինչով է դա պայմանավորված
 
                                    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը մինչև տարեվերջ կդադարեցնի աշխատանքը Գորիսում։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ–ում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Դաֆնե Մարեն։ Նա նշեց, որ տարածաշրջանում լարվածությունն այսօր զգալիորեն նվազել է և սրման նախանշաններ դեռ չկան։
«Անկեղծ պետք է լինեմ ձեզ հետ` մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման համաշխարհային իրավիճակը բարդացել է, և կազմակերպությունը ստիպված է հարմարվել նոր պայմաններին։ Բայց մենք շարունակում ենք բավականին ակտիվ մնալ տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում, և կշարունակենք աշխատել»,– ընդգծել է Մարեն։
ՀՀ–ում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը նկատել է, որ Հայաստանը փոքր երկիր է, այդ իսկ պատճառով սահմանամերձ շրջաններում Երևանի գրասենյակից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը կպահպանվի։
ԿԽՄԿ-ն կշարունակի իրականացնել ծրագրեր տարբեր մարզերում՝ դրանք հարմարեցնելով ընթացիկ կարիքներին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        