«Իսաիաս» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում եւ մոլեգնել Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափին, օգոստոսի 4-ին թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ:
Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին:
Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ:
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ:
Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին:
«Գիտե՞ք՝ թուրք պատմագրությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց այդ Ցեղասպանության համար մեղավոր են հենց իրենք՝ հայերը, որովհետև նրանք երախտամոռ են գտնվել օսմանյան կառավարության հանդեպ, չեն գնահատել նրա բարեհաճությունը, ապստամբություններ են կազմակերպել, ռուսական կողմնորոշում են որդեգրել, Առաջին աշխարհամարտի ընթացքում կամավորական ջոկատներ են կազմել և օգնել են մոսկովյան թշնամուն՝ գրավելու Օսմանյան կայսրության տարածքները: Եվ չափորոշչի հեղինակների այդ պնդումը, որ Ցեղասպանության նախօրեին մեր ազգային-ազատագրական պայքարը հստակ գնահատում են՝ որպես պետության վերականգնման փորձ, կներեք, բայց խնդրահարույց է: Ես այստեղ տեսնում եմ թուրքական տեսակետին տուրք տալու հետք»:
Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել:
Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։
Հուժկու պայթյուն է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում:
Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին:
Ամերիկյան Porter հրթիռակիր Էմսինեցն օգոստոսի 3-ին սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրանիայի նավատորմի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավերի հետ համատեղ Sea Breeze – 2020 զորավարժություններից հետո: Sea Breeze – 2020 ուկրաինա-ամերիկյան զինավարժանքները Սեւ ծովի ջրատարածքում տեղի են ունեցել հուլիսի 20-ից մինչեւ 27-ը: Մասնակցությանը ներգրավված էին շուրջ 2 հազար մարդ ինը երկրներից, ավելի […]
Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին:
Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից:
Առնվազն 20 մարդ է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով:
Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D) կոչ է արել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ։
Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել է վեցի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը:
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին:
Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: