Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում:
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը:
Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ:
Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բաց առաջնությանը:
Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը:
Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության (ուղիղ):
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հաքրցազրույց է տվել Gazeta de Cluj թերթին: Սերգեյ Մինասյանն ընդգծել է, որ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն:
«Կարծում եմ՝ բնականոն են և նման արձագանքները, և արձագանքների արձագանքները, և պաշտոնական դիրքորոշումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են, ամեն ինչ լուծվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և վերջերս այդ ֆոնին քննարկվող՝ ՌԴ-ում հայազգի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումների բովանդակությանը։
Ցուցարարները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։
Վերջին օրերին թուրքական լիրայի գրանցած արժեզրկման պատմական ռեկորդների ֆոնին սոցցանցերում օգտատերերը սկսել են հաճախակի քննադատել Թուրքիայի կառավարության վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 0,1 տոկոսի մակարդակում:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար:
Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով:
Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը: Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները: Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի […]
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։
Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում ստեղծվել է հեծյալ ժանդարմների ստորաբաժանում։ Նրանք կհերթապահեն հատկապես Էդրեմիթի առափնյա մարդաշատ տարածքներում և զբոսայգիներում։ Անհրաժեշտության դեպքում նման ծառայություն կստեղծվի նաև Վանի այլ շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այս պայթյունը բավական ծանր պայթյուն էր, որին զոհ դարձան մեծ թվով մարդիկ: Շատ վիրավորներ, նյութական մեծ վնասներ կան, ինչը հատկապես այս օրերին, երբ Լիբանանը տնտեսական տագնապի մեջ է, կորոնավիրուսի դժվար օրերի մեջ է, կարծեք նոր բեռ եղավ, նոր դժբախտություոն եղավ Լիբանանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա Ձայն» ռադիոկայանի հաղորդավար Նժդեհ Մկրտչյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի ողբերգական պայթյունին։
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։
Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է:
Հնդկաստանի Air India Express ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը նախօրեին վթարվել է Կերալա նահանգում, երկու անգամ փորձել է վայրէջք կատարել և սկսել է իջնել թռիչքուղուց մոտ հազար մետր հեռավորության վրա։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո:
Փրկարարները հայտնաբերել են Հնդկաստանի Կերալա նահանգում կործանված Boeing 737 օդանավի ինքնագրիչները։