
Արևմտյան Վրաստանում ձերբակալել են գերեզմանատան վանդալների

Գուրիում (Արեւմտյան Վրաստան) երկու մարդ է ձերբակալվել շիրիմները կողոպտելու համար: Այդ մասին հաղորդվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում: Մեղադրյալները 41 եւ 30 տարեկան են, երկուսն էլ ավելի վաղ դատվել են:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տարբեր ժամանակներում Լանչխութի շրջանում կողոպտել են հինգ գերեզմանատուն: Այդ թվում՝ տարել են Վրաստանի ազգային հերոս Ռուսլան Ծուլաձեի՝ Կվիանի գյուղում նրա շիրիմի ալյումինե դետալները: Մեղադրյալները թալանածը հանձնել են Զաստաֆոն քաղաքի սեւ եւ գունավոր մետաղների ընդունման կետեր:
Ոստիկանությունը գողոնն առգրավել է որպես հանցանշան: Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի «Անհարգալից վերաբերմունք հանգուցյալների նկատմամբ» հոդվածով: Հանցագործությունը պատժվում է մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդել է Sputnik-ը: