Թալիբները ձախողում են որակել ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում և դաշինքին դիվանագիտության կոչ են արել
«Թալիբան» արմատական շարժումը ձախողում է համարում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին կոչ է անում այժմ կենտրոնանալ դիվանագիտության վրա: Այդ մասին,հաղորդել է Ariana News պորտալը՝ վկայակոչելով թալիբների տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը (Ենս Ստոլտենբերգը) ինչ-որ մի ժամանակ կարող է ցավ զգալ եւ խոսել Աֆղանստանում ձախողման մասին, բայց ՆԱՏՕ-ում պետք է հասկանան, որ գրոհների ժամական անցել է եւ որ հարկավոր է ընթանալ դիվանագիտության ճանապարհով»,-ասել է Մուջահիդը:
Բացի այդ, նա հավելել է, որ թալիբները «երբեք թույլ չեն տա, որպեսզի Աֆղանստանը որպես հարթակ օգտագործվի համաշխարհային տերությունների, ներառյալ Չինաստանի եւ ԱՄՆ-ի կողմից միջնորդավորված պատերազմ վարելու համար: Նաեւ Մուջահիդը հավելել է, որ «Իսլամական Էմիրությունը քննարկում է կանանց կրթության եւ աշխատանքի իրավունք տալու հնարավորությունը», բայց սկզբում այդ թեման կքննարկեն իսլամական աստվածաբանները: «Կանանց նույնպես աշխատանք է հարկավոր, բայց սկզբում Աֆղանստանի Իսլամական Էմիրության ղեկավարությունն այդ հարցը քննարկման է ներկայացրել իսլամ ուլեմներին: Այդ թեման շուտով կքննարկվի»,-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: