«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է առանձին մթերքների ներկրումը ՉԺՀ-ից Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է որոշակի արտադրանքների մատակարարումը Չինաստանից Ռուսաստան՝ օրենսդրության պարտադիր պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդվում է ծառայության կայքում:

Այդ ապրանքներից են՝ եգիպտացորենի արիշտան, չիփսերը եւ ներսի խաղալիքով շոկոլադե ձուն:

«Այսպես, այդ սննդամթերքների մեջ հայտնաբերվել է գենետիկորեն վերափոխված եգիպտացորենի ԴՆԹ եւ գենետիկորեն վերափոխված սոյայի ԴՆԹ »,-ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ մի քանի արտադրանքի մեջ արգելված բաղադրիչների պարունակությունը գերազանցվել է հինգ անգամ, իսկ մակնշման մեջ բացակայում է տեղեկատվությունը գենետիկորեն վերափոխված բաղադրիչների պարունակության մասին:

Բնակչության զանգվածային թունավորման դեպքերից խուսափելու նպատակով, «Ռոսպոտրեբնադզոր»-ը հոկտեմբերի 11-ից, մինչեւ հատուկ կարգադրություն, դադարեցնում է նշված մթերքների ներկրումը:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նաեւ հաղորդում է, որ խստացնում է արտադրանքների սանիտարա-կարանտինային վերահսկողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս