
Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին հաղորդել է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին:
Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ է եղել օդանավում, որն աղետի է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արեւելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չէ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել է երկու ոչ մեծ տների վրա, ինչը մեծ հրդեհ է առաջացրել:
Իշխանությունները պարզում են, թե ինքնաթիռի կործանման պահին տերերից որեւէ մեկը գտնվել է արդյոք տանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: