
6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու մերձակայքում

Հոկտեմբերի 12-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Կրետե կղզուց դեպի հարավ – արեւելք: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախն ընկած է եղել 2 կիլոմետր խորության վրա:
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Սիտիա նավահանգստային քաղաքից (բնակչությունը շուրջ 8,7 հազար) 38 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: