 
                        Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացում․ Ֆիդան
 
                                    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը և հրադադարի հաստատմանն ուղղված քայլերը:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացում:
Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        