Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել:
Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ:
Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում:
Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։
Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին:
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը:
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Պֆեֆերսի կոմունայից ոչ հեռու փոթորկի ժամանակ զոհվել են իսպանացի երեք զբոսաշրջիկներ, մեկն անհետ կորել է:
Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հունական Limnos ֆրեգատը եւ թուրքական Barbaros դասի Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել են իրար» Արեւելյան Միջերկրականում խուսավարման ժամանակ, սակայն Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը չի հավաստում, հաղորդում է Armyvoice.gr պորտալը, որը մասնագիտացած է ռազմական թեմատիկայի բնագավառում։
Պարզամտություն կլիներ այլ երկրներից դրական արձագանք սպասել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հերթական անգամ ընդգծել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութը միանգամայն անվնաս է եւ «գրանցվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական բոլոր ակտերի պահպանմամբ»:
Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մշտապես քննադատում եւ մեղադրում է Չինաստանին, որտեղ որ մեկնում է, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է տարածում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես ) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։
razm.info. 2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։ Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ […]
Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել է Վաշինգտոնը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։
Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման:
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։
Բելառուսում երեկ և այսօր կատարվում է մոտավորապես նույնը, ինչ Հայաստանում 2018-ի ապրիլին, այն տարբերությամբ, որ ՕՄՕՆ-ը ջարդում է ցուցարարներին, ծեծում է պատահական անցորդների, վարորդների, կոտրում է ավտոների ապակիները, գրոհում է բնակելի շենքերի շքամուտքերը՝ փորձելով գտնել այնտեղ թաքնվող ցուցարարների։
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը:
Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am–ը։
Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։