
Ճապոնիայում բեռնատարը մխրճվել է դպրոցականների խմբի մեջ

Այտիի պրեֆեկտուրայի Կարիա քաղաքում հոկտեմբերի 12-ին բեռնատարը մխրճվել է մայթով անցնող ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ տուժել է առնվազն յոթ երեխա, նրանցից չորսին հոսպիտալացրել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով:
Ներկայումս իրավապահ մարմինները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: