ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է «ԿովիՎակ»-ի փորձարկումները տարեց մարդկանց վրա
ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Չումակովի անվան կենտրոնի կողմից տարեց մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացմանը: Այդ մասին վկայում են պատրաստուկների փորձարկումների անցկացման թույլտվությունների պետական ռեեստրի տվյալները։
Ռեեստրի տվյալների համաձայն, թույլտվությունը եղել է անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, հետազոտության ավարտը պլանավորված է 2022 թվականի օգոստոսի 1-ին:
Փորձարկումներին կմասնակցեն 250 կամավորներ: Դրանք կանցկացվեն երեք բուժկենտրոններում՝ Մոսկվայի Մեչնիկովի անվան պատվաստումների եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտում, Պերմի Վագների անվան պետական բժշկական համալսարանում եւ Նովոսիբիրսկի մարզի Կոլցովոյի թիվ 163 բժշկա-սանիտարական մասում:
Հունիսին Չումակովի անվան կենտրոնը ձեռնամուխ է եղել «ԿովիՎակ»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլին, որին մասնակցել են ավելի քան 30 հազար կամավորներ:
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում կենտրոնի ղեկավար Այդար Իշմուհամետովն ասել է, որ այս պատրաստուկը COVAX ծրագրում ընդգրկելու համար, որը ցածր եկամուտ ունեցող երկրներին օգնում է կորոնավիրուսմի դեմ պատրաստուկներ ստանալ, անհրաժեշտ է սպասել 60-ից բարձր տարիքի մարդկանց վրա դրա փորձարկումների արդյունքներին: