Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կքննարկեն Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հնարավորությունը

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձեւակերպման մասին: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել է KBS World հեռուստաալիքը, Վաշինգտոն ժամանելուց հետո այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սո Հունը։

«Քանի որ կապի միջկորեական ուղիները վերականգնվել են, անհրաժեշտ է ակտիվացնել փոխգործակցությունը երկու Կորեաների եւ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Դրան նվիրված կլինեն ընդհանուր կոնսուլտացիաները»,- ասել է Սո Հունը: Միեւնույն ժամանակ նա խուսափել է այն հարցի կոնկրետ պատասխանից, թե ԱՄՆ-ը հավանություն կտա արդյոք Կրեական պատերազմի ավարտի փաստաթղթերով ձեւակերպման առաջարկությանը:

Պաշտոնյան ըստ որում հավաստել է, որ այդ հարցը բանակցությունների օրակարգում է: Սպասվում է, որ հոկտեմբերի 12-ին Սո Հունը կհանդիպի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ:

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստի ընթացքում կոչ է արել շուտափույթ ստորագրելու Կորեկան պատերազմի ավարտի մասին հռչակագիրը, որն ավարտվել է 1953 թվականին զինադադարով:

Պաշտոնապես կողմերը մինչեւ հիմա գտնվում են զինված հակամարտության վիճակում: Ավելի ուշ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հարավկորեացի ղեկավարի առաջարկությունը համարել է հետաքրքրական, լավ գաղափար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս