Բաժիններ՝

Թալիբների կառավարությունը բոլոր զինվորականներին առաջարկել է վերադառնալ ծառայության

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված նախարարների կաբինետը առաջարկել է  ծառայության վերադառնալ բոլոր զինվորականներին եւ այն հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք գործել են երկրի նախորդ կառավաության օրոք: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արմատականների ներկայացուցիչ, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին։

«Նախկին վարչակարգի բոլոր աշխատակիցներն, ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, հրավեր են ստացել ծառայության վերադառնալու կառավարական մարմիններ»,- ասել էնա: Խոսելով Քաբուլում անվտանգության իրավիճակի մասին՝ Քարի Սայիդ Հոստին ընդգծել է, որ դրա համար պատասխանատու են մի շարք կառույցներ, այդ թվում ՆԳՆ-ն, ազգային անվտանգության մարմինները եւ հատուկ նշանակության ուժերը:

Մեկնաբանելով հարյուրավոր հանցագործների ազատ արձակումն Աֆղանստանի բանտերից՝ մամուլի քարտուղարը նշել է, որ «այդ խնդիրն անցել է նախորդ կառավարությունից»:

«Իրոք, հանցագործներն ազատ են արձակվել առանց հարկ եղած միջոցների ձեռնարկման, շատերը դարձել են կրկնահանցագործներ,- ասել է նա:- Մենք աշխատում ենք այդ խնդրի լուծման վրա»: Ներքգործնախարարության ներկայացուցիչը հավելել է, որ նոր իշխանությունները «ձգտում են երկրում նվազեցնելու հանցավորության մակարդակը, եւ այն, անտարակույս, կնազի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս