
Թուրքիայի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնել Էրդողան-Բայդեն սպասվող հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսվում է Հռոմում, հոկտեմբերի 30-ից 31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շրջանակներում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Միլիյեթ» պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք լայն կապեր ունենք Միացյալ Նահանգների հետ: Օրակարգում այնպիսի առանցքային հարցեր են, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգության հետ կապված հարցերը, ահաբեկչության դեմ պայքարը, առևտուրը, պաշտպանական արդյունաբերությունը, Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Ղարաբաղը, Կովկասը, Լիբիան, Միջերկրական ծովը և այլն»,-ասել է Քալընը: