Բաժիններ՝

Պետդումայի պատգամավորը հույս ունի, որ YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ չի արգելափակվի

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի: Պատգամավորն ասել է, որ հակառակ դեպքում առաջին հերթին կտուժեն ռուսաստանցի օգտատերերը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ հույս ունեմ, որ ռեսուրսն ամբողջությամբ չի արգելափակվի: Չէ որ դրանից առաջին հերթին կտուժեն մեր օգտատերերը: Այո՛, դե յուրե որոշումը կայացնողները մեր իշխանություններն են՝ դատախազությունը, Ռոսկոմնադզորը: Սակայն, դե ֆակտո, դա կախված է առաջին հերթին YouTube-ից, իսկ ավելի ճիշտ՝ այն տնօրինող Google կորպորացիայից», – Տելեգրամի իր էջում գրել է Խինշտեյնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031