Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Այս մասին նա խոսել է ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լուկաշենկոն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ուկրաինայում ներկայում ծավալվող գործողություններին: «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նախօրեին ես անում էի ամեն բան, որպեսզի չլիներ պատերազմ ու հաստատվեր խաղաղություն: Ես անգամ պատրաստ էի փակել սահմանը Դոնբասի և Ռուսաստանի միջև: Այդ 400 կիլոմետրը ես պատրաստ էի փակել իմ սահմանապահներով, Ուկրաինային այլ աջակցություն ցուցաբերեի: Ռուսաստանը համաձայնել էր սրան: Իսկ Ուկրաինան հրաժարվեց: Ինչո՞ւ: Քանի որ Արևմուտքը նրան հրում էր դեպի այս պատերազմը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Ուկրաինան չպետք է դառնա հարթակ Ռուսաստանի դեմ հարձակման համար: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կառավարում են ամերիկացիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031