ՌԴ-ն Ուկրաինայում կիրառել է «Կինժալ» գերձայնային հրթիռներ՝ ոչնչացնելով հակառակորդի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Դելյատին գյուղում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ ՝ օգտագործելով «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը՝ գերձայնային աերոբալիստական հրթիռներով:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 196 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 145 հրթիռահրետանային կայանք, 556 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1237 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031