Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ մոնիտորինգի արդյունքն է այն, որ ֆրանսիական մամուլի էջերում խոսվում է հայ երեխաների նկատմամբ իրականացրած ադրբեջանական վայրագությունների մասին, դա վկայում է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ:
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
«Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր, բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանն անհավանական է համարում ադրբեջանական կողմի հավաստիացումը, թե երկաթգծի գործարկման համար անհրաժեշտ է երկու տարի:
Վայրը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել է մարդատար ավտոֆուրգոնին:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևը այցելել են Շուշի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, վիրավորվել է շուրջ 600 հոգի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերեւութաբանության գործակալությունը, հունվարի 14-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետեւել հուժկու հետցնցումներ։
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ձերբակալված քուրդ անչափահասին իրավապահները հարկադրել են մի ամբողջ օր անդադար բարձրաձայն կարդալ Թուրքիայի օրհներգը՝ «Անկախության քայլերգը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էստոնիայի Հարյուի գավառական դատարանը ձերբակալության կալանագիր է տվել խոշոր գործարար Հիլար Տեդերին եւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտին, որոնք մասնակից են Ցենտրա առաջատար կուսակցության շուրջ սկանդալին։
Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը:
2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար:
Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել է:
Ֆիլիպինցի բժիշկները հավաստել են երկրի տարածքում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումը: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունն իր կայքում։
Ավստրալիայի իշխանությունները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած եւ երկրում հայտնված աղավնուն՝ կարանտինային ծառայության երկյուղների պատճառով:
Ռուսական Репортёр հրատարակությունը հրապարակել է վերլուծաբան Սերգեյ Մարժեցկիի հոդվածը, որում հեղինակը վերլուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգծի կառուցման տեսլականն ու դրա հնարավոր արդյունքները:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր:
Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում:
Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։
«Բայց թե ինչ գործիքակազմ ունի Վաշինգտոնը դրան հասնելու համար, իհարկե, մենք գիտենք, որ այդքան էլ մեծ չեն գործիքները, հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր տարածաշրջանում, ուստի, չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին: