Բաժիններ՝

Ուկրաինայից Լեհաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողություն լսկսվելու սկզբից, գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայությունը:

«Այսօր՝ մարտի 18-ին, 09:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը: Դրանք հիմնականում երեխաներով կանայք են»,- տեղեկացնում է ծառայությունը: Լեհաստանի սահմանային պահպանության տվյալներով՝ վերջին օրերին փախստականների հոսքն սկսել է նվազել:

«Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցները ձեւակերպել են 52,5 հազար ժամանողների, ինչը 11 տոկոսով պակաս է մեկ օր առաջվա ցուցանիշների համեմատությամբ (59,2 հազար): Ուկրաինայից Լեհաստան ժամանողներից շատերն օգտվում են փախստականների ընդունման հատուկ կետերի ծառայություններից, որոնք կազմակերպում են նրանց տեղավորումը երկրի տարբեր տարածաշրջաններում: Հանրապետությունում ստեղծվել է 30 այդպիսի կետ: Մյուսներին դիմավորում են հարազատներն ու մերձավորները:

Լեհաստանի խոշոր քաղաքներն արդեն հայտարարել են, որ այլեւս չեն կարող ընդունել փախստականների: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ ոչ մեկին բռնի չեն վերաբնակեցնի, բայց փախստականներին կոչ են անում չվախենալու մեկնել փոքր քաղաքներ, որտեղ կան կյանքի եւ աշխատանքի համար բոլոր պայմանները: Լեհաստանի իշխանությունները նաեւ սկսել են փախստականներով հատուկ գնացքներ ուղարկել Եվրոպայի այլ երկրների տարբեր քաղաքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս