
Գերմանիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին

ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Deutsche Welle-ն։
«ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չի դառնա, եւ այս մասով ոչինչ չի փոխվի»,- ասել է Լամբրեխտը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, նա կրկին մերժել է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու Կիեւի կոչը՝ մերժումն արդարացնելով «անկանխատեսելի հետեւանքներով»։