ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին Եվրոպայի պետություններին կոչ է արել ավելի շատ միջոցներ տրամադրելու պարենի համար՝ սովից եւ զանգվածայն միգրացիայից խուսափելու նպատակով: Այդ մասին նա հայտնել է մարտի 22-ին ամերիկյան Politico թերթում հրապարակված հարացազրույցում:
Թուրքիայից Վրաստան բերվող դեղամիջոցների ցուցակն ընդլայնվել է մինչեւ 45 անուն: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարությունը։
Անցած շաբաթ ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 32 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է է տոկոսով, իսկ մահացու վախճանների թվը կրճատվել է 23 տոկոսով, մարտի լույս 23-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ադրբեջանական նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին ուղեւորվում է Եվրոպա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին. նրա ուղեւորության հիմնական նպատակն Արեւմուտքի հետագա արձագանքի համակարգումն է Ուկրաինայի իրադարձություններին։
Գերմանիան մտադիր է Ուկրաինային 2 հազար ձեռքի նռնականետ տրամադրել: Այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Արցախը հայաթափելով՝ իրենք կլուծեն Արցախի հարցը: Այս պահին որոշակի կապ տեսնում եմ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, քանի որ որքան երկարեց ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան Արցախում ակտիվացավ թշնամին: Ադրբեջանը փորձելու է օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից և այստեղ իր գործողություններն իրականացնել, իր պայմանները թելադրել խաղաղապահ ուժերին, որպեսզի իր պայմաններով գործեն»:
Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
«Իհարկե, անդամակցության հարցը քննարկումների մաս կկազմի, քանի որ դա կարևոր է շատ առաջնորդների համար»,- ասել է նա:
Իրանը դրական է գնահատում Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինայի հետ համաձայնագրին գաղտնի տեղեկատվությունը Կիեւին փոխանցելու շուրջ, որն ունի Միությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այդ 5 կետերը որևէ դեպքում առաջարկ չեն, դրանք թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի իրագործման հերթական փուլն են, որը դրվել է մեր պետության առջև՝ որպես հերթական ստորագրման փաստաթուղթ: Ապացույցը նրա, որ Հայաստանը չունի արտգործնախարար և իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր շահերը, հենց իր խոսքն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մարտի 24-ին տեսակապի միջոցով հանդես կգա եվրոպացի առաջնորդների դիմաց:
Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:
Թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի ամենախոշոր ընկերությունը՝ «ASELSAN»-ի և արտասահմանյան պատվիրատուի միջև, որի անունը չի հրապարակվում, կնքվել է համաձայնագիր հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պահեստամասերի մատակարարման վերաբերյալ:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսուհետ պարետային ժամ կգործի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այս մասին մարտի 23-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Լեհաստանի առաջարկն Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայի շուրջ:
168.am-ը մի քանի անգամ գրել է, թե նախկինների օրոք ինչպիսի դիրքեր են կառուցվել, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողությանն են անցել, և որոնք զարմանք են առաջացրել անգամ Ադրբեջանի ղեկավարության մոտ:
Նա հայտնել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը 1+4 ձևաչափով, այսինքն՝ դեսպան և չորս աշխատակից:
Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինտերնետային առևտրով զբաղվող հանրահայտ «Amazon» ընկերությունը հայտնել է Թուրքիայում 100մլն դոլարի ներդրում անելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանություն հոդվածով մարտի 22-ին Նոր Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային հակամարտության պատճառով, որն ավարտվել է մեկ մարդու դանակահարությամբ: Այդ մասին աղորդել են ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հասկանալու կողմերի ռազմական կարողությունների մակարդակը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ և հիմնականում սպառազինություն ձեռք է բերում ՌԴ-ից:
Ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։
Ռուսաստանի նավթից եւ գազից կտրուկ հրաժարումն իր մեջ կթաքցնի ռիսկեր, այդ թվում Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակախվածությունից կրճատման վրա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 23-ին Die Zeit-ում հրապարակված հարցազրույցում:
G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք է կրկին քննության առնվի: Այդ մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելը չմտածված եւ վտանգավոր որոշում կլիներ, բախումը կարող է հանգեցնել դժվար ուղղելի հետեւանքների: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը: